Մարտի 19-ին ոստիկանությունը բերման է ենթարկել Լիբերիայի 3 քաղաքացիների` 1974թ. ծնված Ջորջ Զ.-ին, 1978թ. ծնված Ֆոստեր Գ.-ին եւ 1976թ. ծնված Մարկ Դ.-ին, որոնք մարտի 17-ին, Գեւորգ Կ.-ի վստահությունը չարաշահելով, նրանից խաբեությամբ վերցրել են 4.000 ԱՄՆ դոլար գումար: Մարտի 18-ին իբր հատուկ նյութերով մաքրելով սեւ գույնով ներկված 2.000 ԱՄՆ դոլար թղթադրամն ու դրանք Գեւորգ Կ.-ին տալուց հետո պատճառաբանել են, որ մաքրող նյութերը վերջացել են: Ապա նրանից փորձել են հափշտակել եւս 100.000 ԱՄՆ դոլար` իբր քիմիական նյութեր ձեռք բերելու եւ մնացած թղթադրամները լվանալու համար: Փաստացի Գեւորգ Կ.-ից խաբեությամբ հափշտակել են 2000 դոլար: Ձեռնարկված միջոցառումներով հայտնաբերվել եւ առգրավվել են թղթադրամների չափսով կտրտված սեւ գույնի թղթերը, այլ նյութեր ու պարագաներ:
ՍԵՎ ՓՈՂԵՐԻ «ԽԵՐԸ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ