![](https://armlur.am/wp-content/uploads/2014/07/iran1.jpg)
Իրանական ավիաուղիները կշրջանցեն Ուկրաինայի օդային տարածքը՝ կապված մալազիական Boeing 777 ինքնաթիռի վթարի հետ. այսօր հայտնել է իրանական IRNA գործակալությունը:
«Կապված մալազիական Boeing-ի անկման հետ` Իրանի քաղավիացայի կազմակերպությունը նախազգուշացնում է ավիաուղիներին ` չթռչել Ուկրաինայի տարածքով», ասված է կազմակերպության ղեկավարի տեղակալ Համիդ Հաբիբիի հայտարարության մեջ: