ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԿՈՏԱՅՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Վերահսկիչ պալատը Կոտայքի մարզպետարանում, Աբովյանի, Եղվարդի, Հրազդանի, Չարենցավանի Սոցիալական ծառայության տարածքային գործակալություններում եւ քաղաքապետարաններում կատարված ստուգման արդյունքներով  հայտնաբերել է  50, 2 մլն դրամի ֆինանսական խախտումներ, որոնցից  19.5 մլն դրամը ենթակա է պետբյուջե վերականգնման, իսկ եւս 18.1 մլն դրամը` կա՛մ պետբյուջե վերադարձման, կա՛մ աշխատանքով հատուցման: Կոտայքում հայտնաբերված խախտումների մեծ մասը քաղաքաշինության ոլորտում է` 22.5 մլն դրամ, որից 18.1 մլն-ը կապված է անորակ շինարարության հետ:  Առողջապահության եւ կրթության ոլորտներում հայտնաբերված խախտումները կազմել են համապատասխանաբար 3 եւ 2 մլն դրամ:




Լրահոս