«Որ ես մի բան խոստանում եմ, անում եմ»:
Իհարկե, մարդը եթե որեւէ բան է խոստանում որեւէ մեկին, պարտավոր է կատարել: Հակառակ դեպքում չպետք է պարզապես խոստումներ շռայլի: Սակայն հայրենի օրենսդիր մարմինը թերեւս այն բացառիկ կառույցն է, որտեղ ընդգրկված ազգընտիրները խոստումներ տալու առումով ամենաշռայլն են: Իսկ ինչ վերաբերում է էթիկայի կանոններին, ապա դրանք միշտ եւ ամենուր պահպանել է պետք: Օրինակ` Շմայսը եթե խոստանա, որ այլեւս չի հայհոյելու, կհամոզվենք, որ նրա «մտքի թռիչքը» կկանխվի: Իսկ նա կտա արդյոք այդ խոստումը` դժվար է ասել: Չէ՞ որ կան մարդիկ, որոնց խորհրդարանում հենց Շմայսը պետք է «կարգի հրավիրի»: