Դունգան` Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի նոր գլխավոր մարզիչը կլինի Դունգան:  Մասնագետը գլխավորել է Բրազիլիայի ընտրանին նաև աշխարհի 2010 թվականի առաջնությանը: Նրա պաշտոնական շնորհանդեսը կկայանա հուլիսի 22-ին:

Հիշեցնենք, որ Դունգան 2006-2010 թվականներին զբաղեցրել է Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը: Թիմի գլխավորությամբ՝ 2007 թվականին նա նվաճել է Ամերիկայի գավաթը, 2009-ին` Կոնֆեդերացիաների գավաթը:

Դունգան ազատվել էր աշխատանքից` աշխարհի 2010 թվականի առաջնության քառորդ եզրափակչում Հոլանդիայի հավաքականին պարտվելուց հետո:




Լրահոս