«Դավաճաններ են հավաքվել. կիրառական, ձայն բերողների ցուցակ է»:
Ահա թե ինչ է մտածում Տիգրան Կարապետիչը Հանրապետական կուսակցության ընտրացուցակի միասին: Իհարկե, դավաճանները քիչ չեն այնտեղ: Մարդիկ, որոնք ամբողջ կյանքում քննադատել են ՀՀԿ-ին, հիմա նրան պիտի ներկայացնեն: Սա արդեն ծիծաղելի է: Ինչ վերաբերում է «ձայն բերողներ»-ի ձեւակերպմանը, ապա պետք է նշել, որ իսկապես այնտեղ կան մարդիկ, որոնք ձայն բերելու համար են ներգրավվել: Իսկ թե ինչքանով նրանց կհաջողվի քվե մուրալ ՀՀԿ-ի համար, ժամանակը ցույց կտա: Ամեն դեպքում բոլորից, անկախ նրանց դավաճանած լինելու հանգամանքից, ՀՀԿ-ում արդեն մանդատից հրաժարվելու դիմումներ են վերցրել, որ ցանկացած պահի լրացվեն ամսաթվերը եւ ուղարկվեն ԿԸՀ: