
«Աշխատում եմ պարտականություններս կատարել ամբողջ ծավալով»:
Մինչ Կովալը կհասցներ գլուխ գովել, երեկ ՀՀ Վերահսկիչ պալատը հաղորդագրություն տարածեց, համաձայն որի` Կոտայքի մարզպետարանում մոտ 50 մլն դրամի չարաշահումներ են բացահայտվել: Ահա թե ինչպես է իր պարտականությունները կատարում Կովալենկո Շահգալդյանը: Այնպես է աշխատում, որ ամեն անգամ ստուգում կատարելուց հետո պարզվում է, որ ամենաքիչը 50 մլն դրամի կամ 128 հազար ԱՄՆ դոլարի վնաս է հասցվել պետությանը: Եւ ահա հենց այս արժանիքի համար Կովալենկո Շահգալդյանը «բազմել» է ՀՀԿ համամասնական ընտրացուցակի անցողիկ տեղում` փափագելով հիմա էլ խորհրդարանում հայտնվել: