Գազայի հատվածում իսրայելական հատուկ օպերացիայի սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 500 մարդ: Այս մասին տեղեկացնում է Agence France-Presse-ը:
«Գազայի հատվածի դեմ շարունակվող ագրեսիայի պատճառով զոհվածների թիվը հասել է 501-ի: Վիրավորվել է 3135 մարդ», – ասվում է հրապարակման մեջ:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Գազայի հատվածում զոհվել են 469 մարդ: