
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Հեմոնդը զգուշացրել է Ռուսաստանին, որ նա կարող է միջազգային բացարձակ մեկուսացման ենթարկվել: Այս մասին նա հայտարարել է Sky News հեռուստաալիքի հետ հարցազրույցում. տեղեկացնում է РБК-ն:
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի խոսքերը հնչել են երկրի վարչապետ Դեվիդ Քեմերոնի և նրա հոլանդացի գործընկեր Մարկ Ռյուտեի՝ Ռուսաստանի հանդեպ մոտեցման վերանայման անհրաժեշտության մասին հայտարարության ֆոնի վրա: Այս հայտարարությունները հնչել էին մալազիական Boing-ի վթարում ուկրաինացի անջատողականների մեղքի ապացույցների հետ կապված:
«Ռուսաստանը պետք է իմանա, որ ողջ աշխարհի աչքերը հետևում են, թե ինչպես նա կկատարի իր պարտականությունները Ուկրաիանյում ավիավթարից զոհվածների առջև», – ընդգծել է Հեմոնդը:
Նա հայտարարել է նաև, որ աշխարհազորայինները «Ռուսաստանի օգնությամբ փորձում են թաքցնել միջազգային հանցագործության հետքերը»: