Կոբզոնին Լատվիա չեն թողնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լատվիայի արտործնախարար Էդգարս Ռինկևիչի որոշման համաձայն, երկիր մուտքն արգելված կլինի ռուս երգիչներ Իոսիֆ Կոբզոնի, Օլեգ Գազմանովի և Վալերիայի համար: Նման որոշումը կապված է Ուկրաինայի իրադրության հետ, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

Ռինկևիչը նշել է, որ եթե այդ անձինք արդեն Լատվիայում են գտնվում, ապա նրանք ստիպված կլինեն լքել երկրի տարածքը:

Ինչպես պարզաբանել են տեղական լրատվամիջոցները, խոսքը գնում է ռուս աստղերի մասին, որոնք պետք է մասնակցեին երիտասարդ կատարողների «Նոր ալիք» մրցույթին: Ռինկևիչը նշել է, որ Ուկրաինայում կատարվող դեպքերի հետ կապված, այս տարի Յուրմալայում փառատոնի անցկացումը, ըստ իրեն, տեղին չէ: Նման տեսակետ ունի նաև Լատվիայի մշակույթի նախարար Դացե Մելբարդեն:




Լրահոս