Մոսկվայում ձերբակալված հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը պարզելու համար Բժշկական անկախ կոմիսիան այսօր կզննի նրան և կկայացնի որոշում: Այս մասին armlur.am-ի հետ զրույցում ասաց Լ. Հայրապետյանի վստահված անձ և գործընկեր Մացակ Փոլադյանը:
Վերջինիս խոսքով` այն բժիշկը, որն օրեր առաջ զննել էր Հայրապետյանին, եզրակացություն էր տվել, թե խնդիրներ չկան, և նա կարող է մնալ մեկուսարանում: Այնինչ Փոլադյանը հայտնեց, որ Հայրապետյանի առողջական վիճակն այնքան էլ լավ չէ, և այն դեղերը, որոնք նա ստանում է, չեն օգնում:
Լ. Հայրապետյանի վստահված անձը հավելեց նաև՝ անկախ կոմիսիայի եզրակացությունից հետո միայն պարզ կլինի` Հայրապետյանը կմնա մեկուսարանում, թե՝ կտեղափոխվի հիվանդանոց: