Ադրբեջանցիները կհանդարտվե՞ն, մինչև տավուշցիներն ավարտեն բերքահավաքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես այսօր տեղեկացրել էր Armlur.am-ը, Տավուշի մարզի Մովսես գյուղի ղեկավարությունը դիմել է Կարմիր խաչի միջազգային կազմապերպությանը` անվտանգության ապահովման համար: Պատճառը երեկ հնչած կրակոցներն են, որոնց պատճառով ժամանակավորապես դադարեցվել են հացահատիկի հավաքման աշխատանքները:

Քիչ առաջ Armlur.am-ը տեղեկացավ, որ դիմողների թվում են եղել նաև Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի այլ համայնքապետեր:

Ինչպես Armlur.am-ին հայտնեց ԿԽՄԿ երևանյան պատվիրակության հաղորդակցական ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, գյուղապետերի խնդրանքը համապատասխանում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մանդատին, և դա միջազգայնորեն ընդունված պրակտիկա է:

«Եթե կողմերը տալիս են իրենց համաձայնությունը, ԿԽՄԿ-ն իր ներկայությամբ աջակցում է տեղի բնակչության անվտանգության ապահովմանը: Պարզապես հիմա հաստատված չէ, որպեսզի կարողանանք վերջնական մեկնաբանություն տալ: Այս պահին բանակցում ենք ադրբեջանական իշխանությունների հետ»,- պարզաբանեց Զ. Ամատունին:




Լրահոս