Թուրքիայի հարավարևմտյան Մուղլա նահանգի Սակլիկնետ կիրճում տեղացի և արտասահմանցի զբոսաշրջիկների 46 հոգուց բաղկացած խումբը ընկել է կեղտաջրի սելավային հոսքի հարվծի տակ: Ինչպես տեղեկացնում է տեղի մամուլը, մեկ մարդ մահացել է, ևս իննը՝ տուժել:
Կեղտաջրերի հոսքը առաջացել է Ֆետխի բարձր լեռնային շրջանի վրա տեղացած անձրևների պատճառով: Ջրահոսքը շատ մեծ արագություն է ունեցել, այդ պատճառով զբոսաշրջիկների խումբը հայտնվել է մեկուսացված վիճակում: Որոշ շրջաններում ջրի մակարդակը մարդու հասակից բարձր է եղել:
Հանգստացողների փրկության օպերացիան տևել է երկու ժամից ավելի: Տուժածները վնասվածքներով տեղափոխվել են հիանդանոց, տեեկացնում է ИТАР-ТАСС-ը: