ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում անցկացվեց ազգային կինոյի առաջին` «Հայակ» մրցանակաբաշխությունը: Ներկայացնում ենք հաղթողների անունները: «Լավագույն դեբյուտ» անվանակարգում մրցանակ է ստացել Հովհաննես Գալստյանը, «Լավագույն անիմացիոն ֆիլմ» է ճանաչվել Գայանե Մարտիրոսյանի «Տարաշխարհիկներ»-ը,  «Լավագույն վավերագրական ֆիլմ»` Վարդան Հովհաննիսյանի «Պատմություններ պատերազմի եւ խաղաղության օրերից»-ը: «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ»  անվանակարգում մրցանակը շնորհվեց Գագիկ Հարությունյանին` «Յարխուշտա»-ի համար, «Լավագույն կոմպոզիտոր» անվանակարգում` Յուրի Հարությունյանին («Որտե՞ղ էիր, մա՛րդ Աստծո»), «Լավագույն նկարիչ» անվանակարգում`  Վարդան Սեդրակյանին: «Լավագույն դերասան» ճանաչվեց Միքայել Պողոսյանը («Երեւա՛ն ջան»), «Լավագույն դերասանուհի»` Աննա Էլբակյանը («Որտե՞ղ էիր, մա՛րդ Աստծո»), «Լավագույն սցենարիստ» անվանակարգում մրցանակը շնորհվեց  «Որտե՞ղ էիր, մա՛րդ Աստծո» ֆիլմի սցենարի հեղինակներին` Առնոլդ Աղաբաբովին եւ Զորայր Խալափյանին, իսկ «Լավագույն օպերատոր» անվանակարգում` Վահագն Տեր-Հակոբյանին («Վավերագրողը»): «Լավագույն ռեժիսոր» ճանաչվեց Հարություն Խաչատրյանը («Սահման»), իսկ «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում մրցանակը  շնորհվեց Վիգեն Չալդրանյանին («Ձայն բարբառոյ»):




Լրահոս