Անկախ Քուրդիստանի ստեղծումը ձեռնտու է Ադրբեջանին և Թուրքիային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտ ժամանակներս Իրաքի Քրդական Ինքնավարությունը պատրաստվում է անկախության հանրաքվե անցկացնել; Դա հնարավոր է դարձել երկրի պառակտման և «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման կողմից մեծ տարածքներ գրավելու շնորհիվ:

Չնայած այն բանին, որ Թուրքիան հերքում է նոր կառավարությանը աջակցություն ցուցաբերելու փաստը, Քուրդիստանի ստեղծումը միայն ձեռնտու է նրան:
Ներկայումս Քրդական Ինքնավարությունը Թուրքիային և Իսրայելին ցածր գներով և կիսաօրինական կերպով նավթ է վաճառում: Նավթի տեղափոխումն իրականացվում է ընկերությունների «Palmali»-ի խմբի կողմից, որը պատկանում է ադրբեջանցի միլիարդատեր Մուբարիզ Մանսիմովին:

Բացի այդ՝ Ադրբջանը «աչք է տնկել» քրդական նավթի վերամշակման վրա, ինչը նա պատրաստվում է իրականացնել Էգեյան ծովի ափին կառուցվող նավթամշակման ապագա «Star» գործարանում:

Թուրքիան և Ադրբեջանը մեծ ծրագրեր ունեն TANAP նախագծի հետ կապված, որը կոչված է ադրբեջանական գազը հասցնելու Եվրոպա: Անդրատլանտյան գազատարի շինարարության ավարտից հետո դրանով կարելի է մղել նաև քրդական գազը, այն պայմանով, որ Քուրդիստանը լրիվ անջատվի Իրաքից. տեղեկացնում է azj.rus4all.ru-ն:




Լրահոս