
Շանհայից Լոնդոն ուղևորվող, Virgin Atlantic ավիաընկերությանը պատկանող А340-ը հարկադիր վայրէջք է կատարել Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում: Տուժածներ (ինքնաթիռում եղել է 286 ուղևոր և անձնակազմի 15 անդամ) չկան. տեղեկացնում է vesti.ru-ն:
«Օդանավի անձնակազմը հարկադիր վայրէջքի թույտվություն է խնդրել ինքնաթիռի ներսում ծխակալման պատճառով», – հայտնել են տարածքային իրավապահ մարմինները:
Աէրոբուսը բարեհաջող վայրէջք է կատարել Իրկուտսկում: Ծխակալման պատճառները պարզվում են: