Հայտնվել են հացի վրա սելֆի անող տոստերներ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բջջային հեռախոսներով սելֆիներն արդեն ժամանակավրեպ են: Ինտերնետում դրանց փոխարինել են այլընտրանքային սելֆիները, ասենք՝ մատերի տեսքով: Մեկ այլ գաղափար է առաջացել ամերիկացիների մոտ, ովքեր սկսել են տոստերներ արտադրել, որոնք կարող են հացի վրա մարդու պատկերը տպել, տեղեկացնում է LA Times-ը:

Bunt Impressions ընկերությունը Վերմոնտից իր հաճախորդներին բացառիկ հնարավորություն է ընձեռում՝ ամեն առավոտ ուտել «սեփական պատկերը»: Ընկերությունը տոստերներ է արտադրում, որոնք կարող են հացի վրա պատկերել ցանկացած լուսանկար, որը կպատվիրի հաճախորդը:

Դրա համար անհրաժեշտ է ընկերությանը լավ որակի լուսանկար ուղարկել: Ընկերությունը մեկ շաբաթում դրա հիման վրա կպատրաստի անհատական սելֆի անող տոստերը:

o_984715




Լրահոս