Հաղորդվում է, որ Մադրիդի «Ռեալը» շարունակում է աշխատանքները Կոլումբիայի հավաքականի և ֆրանսիական «Մոնակոյի» առաջատար Ջեյմս Ռոդրիգեսի տրանսֆերի գնման ուղղությամբ. գրում է Bild պարբերականը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Մոնակոյի» ղեկավարությունը կոլումբացու տեղափոխման համար 85 մլն եվրո էր պահանջում, այն դեպքում, երբ արքայական ակումբը պատրաստ է վճարել ընդամենը 75մլն:
Աղբյուրի տեղեկատվության համաձայն՝ «Ռեալը» պատրաստ է Ռոդրիգեսի դիմաց զիջել նաև գերմանացի պաշտպան Սամի Խեդիրային, որին մինչ այդ հավակնում էր ձեռք բերել Լոնդոնի «Արսենալը»: