Ս.թ. հուլիսի 22-ին ժամը 13։00 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կայցելի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, որտեղ կծանոթանա Ախպարաշեն թաղամասի ջրամատակարման և ջրահեռացման համակարգի հիմնանորոգման աշխատանքներին, կհետևի «ԳԵՂԵՑԻԿ ԵՐԵՎԱՆ» ծրագրի շրջանակում Սեբաստիա փողոցին կից գտնվող «Մալաթիա» պուրակի բարեկարգման, ինչպես նաև բակերի բարեկարգման աշխատանքների ընթացքին:
Շրջայցին մասնակցել ցանկացող լրագրողները կարող են ժամը 12:15-ին մոտենալ քաղաքապետարան, որտեղից կտրամադրվի տրանսպորտային միջոց:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 51-42-40
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն