Լեհաստանում տանից հեռացած տղամարդը վերադարձել է սեփական ոգեկոչման արարողության ժամանակ: Պարզվել է, որ 38-ամյա Յարոսլավ Կարոլինսկու ծնողները նրան զոհված են համարել:
Կարոլինսկին տանից հեռացել է 2010թ.-ին, երբ 35 տարեկան էր: Տղամարդն իր արարքը բացատրել է իր սեփական ուղին գտնելու ցանկությամբ: Այս տարիներին նա կապ չի ունեցել հարազատների հոտ, որոնք, ի վերջո, հաշտվել են այն մտքի հետ, որ նա հեռացել է անվերադարձ, տեղեկացնում է top.rbc.ru-ն: