Չորրորդ ինքնիշխանություն. Շինանյութի Սերգեյի փեսային որոշել է օգնել Մհեր Սեդրակյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի թիվ 23 ընտրատարածքում առաջադրված թեկնածուներից մեկը` Կարեն Բոթոյանը, Սերգեյ Մանուկյանի` Շինանյութի Սերոժի փեսան է: Մինչ նրան փեսայանալը` Կարեն Բոթոյանր եղել է Սերգեյ Մանուկյանի անձնական թիկնապահը: Աղջկա հետ ամուսնանալուց հետո նպատակասլաց երիտասարդը հիմա էլ ձգտում է պատգամավոր դառնալ: Փեսայասեր աներն էլ ոչինչ չի խնայում դրա համար: Թերթի տեղեկություններով, Մանուկյանն անգամ դիմել է ուժային կառույցների որոշ ներկայացուցիչների` վերջիններիս խնդրելով քաղաքական հովանավորության տակ վերցնել փեսային, ինքն էլ համապատասխանաբար շռայլորեն “”կվարձատրի”” նրանց: Ի դեպ`Բոթոյանի ընտրատարածքում աոաջադրված ԲՀԿ թեկնածուին, շրջանառվող տեղեկությունների համաձայն, որոշել է օգնել Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհերը: Եվ սա, բնականաբար, դուր չի եկել ուժայիններին, և նրանք փորձել են միջոցներ ձեռնարկել չեզոքացնելու Սեդրակյանի միջամտությունը: Ի դեպ` Շինանյութի Սերգեյը Մհեր Սեդրակյանի հետ տարիներ շարունակ մտերիմ բարեկամի պես է եղել: Նրանց միջև անգամ քավոր-սանիկական հարաբերություններ են եղել, սակայն վերջերս Սեղրակյանը նրա հետ խզել է իր հարաբերաթյունները: Ի դեպ` այդ կոնֆլիկտի արդյունքում` Սերգեյ Մանուկյանը դիմել է իրավապահներին` խնդրելով նրանց “”գործ սարքել”” Սեդրակյանի դեմ: Սակայն զարգացումներն այլ ընթացք են ստացել: Թե խոսքն ինչի մասին է` թերթը կներկայացնի առաջիկայում: 




Լրահոս