
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը goal.com-ի հետ զրույցում անդրադարձել է իր թիմի տրանսֆերային ծրագրերին:
«Մեզ այլևս անհրաժեշտ չեն հարձակման գծի ֆուտբոլիստներ: Քանակ ապահովելու համար չենք պատրաստվում ֆուտբոլիստներ գնել:
Մեզ դարպասապահ է հարկավոր: Մնացածը կախված է նրանից, թե մեր կիսապաշտպաններից ով վնասվածք կստանա մինչև մրցաշրջանի մեկնարկը: Սակայն հնարավոր է, որ ձեռք բերենք կենտրոնական պաշտպանի»,- ասել է մարզիչը: