
Մայրաքաղաքի շուկաներում սանիտարական պատշաճ վիճակ ապահովելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասով զեկուցվել է, որ ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և առողջապահական պետական տեսչության մասնագետների հետ համատեղ իրականացվում է ամենօրյա խիստ հսկողություն:
Զեկուցվել է նաև, որ շարունակում են ուշադրության կենտրոնում մնալ մսամթերքի վաճառակետերը: Նախորդ շաբաթ իրականացված հսկողության շնորհիվ վարչական 2 արձանագրություն է կազմվել:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն