Եվրոպայի 10 «աստղային» կուրորտները (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանգստանալ սիրում են բոլորը, և «աստղերն» այս առումով բացառություն չեն. նրանք նույնպես ունեն իրենց նախընտրած հանգստավայրերը:

Եվրոպան իր տեսարժան վայրերով չի զիջում ոչ մի այլ աշխարհամասի, այստեղ հանգստացողների թիվը զգալի է:

Ներկայացնում ենք «ամենաստղային» կուրորտները Եվրոպայում, որտեղ եղել են բազմաթիվ դերասաններ, երգիչներ և «աստղային» աշխարհը ներկայացնող այլ հայտնիներ:

Պոզիտանո, Իտալիա. այստեղ են հանգստացել Սոֆի Լորենը, Պաբլո Պիկասոն, Ինգրիդ Բերգմանը:

italia

Մարբելյա, Իսպանիա. Մարբելյայում իրենց ամառային հանգիստն են սիրում անցկացնել Օդրի Հեփբերն ու Գրեյս Կելլին:

italia

Սան Տրոպե. Ֆրանսիա: Այստեղ են հանգստանում Բրիջիտ Բարդոն, Ջորջիո Արմանին, Վիկտորիա Բեքհեմը, P. Diddy-ն:

marbelya

Բիարեց, Ֆրանսիա, որտեղ միշտ հանգստացել են թագավորական ընտանիքների ներկայացուցիչները:

Օպերային երգիչ Ֆեոդոր Շալյապինն այնտեղ առանձնատուն ունի: Այժմ այս վայրը հայտնի է նաև այնտեղ ամեն տարի իրականացնող լատինամերիկյան կինոփառատոնով:

france

 

Լոկարնո, Շվեյցարիա:

Լոկարնոյի կինոփառատանոը Եվրոպայի ամենահին ու նշանակալի փառատոներից է, ինչպես Կաննի, Բեռլինի, Վենետիկի կինոփառատոները:

shveyc

Լուտանո, Շվեյցարիա

Ոչ պակաս սիրելի է շվեցարական այս քաղաքը. հուլիս ամսի կեսերին այստեղ են հավաքվում լավագույն երաժիշտներն ամբողջ աշխարհից, տեղի է ունենում Lugano Estival Jazz բացօթյա համերգաշարը:

shveycaria

 

Մոնակո

Այս քաղաքում ևս կարելի է հանդիպել առաջին մեծության աստղերի, քանի որ թագավորությունը հայտնի է իր խաղատներով, շքեղ զբոսանավերով, ինչպես նաև՝ «Ֆորմուլա 1» ավտոմրցարշավով: Մոնակո են այցելում Բորիս և Լիլի Բեքերները, Պերիս Հիլթոնը, Նիկի Լաուդան:

monako

Զյուլտ կղզի, Գերմանիա

Կղզին գտնվում է Հյուսիսային ծովում: Այն գրավում է իր մեղմ կլիմայով, հրաշալի լանդշաֆտներով, 40 կմ ավազե ծովափով, ինչպես նաև ստորջրյա սպորտի հնարավորություններով: Վերջին տարիներին այնտեղ են նկատվել թենիսիստ Միխայել Շտիխը, գերմանացի դերասան Յոհաննես Բ. Կերները, լրագրող և պրոդյուսեր Սաբիե Կրիստիանսենը:

germany

Էլբա կղզի, Իտալիա

Կղզին ընդամենը 10 կմ է հեռու Ապենինյան թերակղզուց և առանձնանում է մաքուր ջրով, ինչպես նաև՝ բազմազան լողափերով: Մի մասը պատված է ոսկե, իսկ մյուսը՝ սև ավազով և քարախճով:

Այնտեղ է նախընտրում հանգստանալ իտալացի երգիչ Էրոս Ռամազոտին:

Elba

Միկոնոս կղզի, Հունաստան

Հունական Միկոնոս կղզին ևս հայտնի է մաքուր ջրով և լողափերով: Այնտեղ են հանգստանում Միկ Ջագերը, Դեմի Մուրը, Ռոբերտո Կավալլին:

makionois




Լրահոս