Ս. Փարաջանովին ճանաչում են միայն «Նռան գույն»-ով. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հայտնի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի մահվան տարելիցն է: 20-րդ դարի հանճարներից մեկն աշխարհի ամենանշանավոր հայերից է համարվում: Նրա գործերի մասին հատկապես Խորհրդային Միության փոլուզումից հետո շատ  է խոսվել և նրա ստեղծագործությունները, ըստ էության, մահից հետո են տարածում և ճանաչում ձեռք բերել:

Armlur.am-ի հարցումը, սակայն ոչ այնքան ուրախալի պատկեր արձանագրեց: Նշանավոր հային մեր զրուցակիցների մի մասն էր միայն ճանաչում, իսկ Ս. Փարաջանովի մասին խոսել կամ գոնե նրա ֆիլմերը թվարկել` երևանցիները մեծամասամբ դժվարանում էին:

Մնում է կարծել, որ մեզանում բարձրարվեստ արժեքը հավուր պատշաճի չի գնահատվում և տարածվում ու մշակույթի քարոզչությամբ զբաղվողներն այս հարցում մեծ անելիք ունեն:




Լրահոս