
Մարտի 23-ին Հայաստանի արևելյան շրջաններում, 27-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: ԱԻՆ Հայհիդրոմետ ծառայությունից տեղեկացնում են, որ քամին արևմտյան է 1-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 23-ի ցերեկը կնվազի 3-5, արևելյան շրջաններում 6-8 աստիճանով, 24-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա, 25-ից երեկը ջերմաստիճանը արևելյան շրջաններում կրկին կնվազի 3-5 աստիճանով: 26-ին հանրապետության ողջ տարածքում կբարձրանա 3-7 աստիճանով, 27-ի ցերեկը նույնքան կնվազի: Երևանում մարտի 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ին օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև: