Գյուղինստիտուտն ՕԵԿ-ին հսկողության տակ է առել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ դատարանը որոշել էր «Օրինաց երկիր» կուսակցությանը թույլ չտալ որևէ շինարարական գործունեություն ծավալել Ագրարային համալսարանի հարակից տարածքում: Armlur.am-ի հետ զրույցում նշեց այս մասին Ագրարային համալսարանի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը:

Նա հավելեց, թե ուրբաթ օրը որոշ շինարարական աշխատանքներ էին սկսվել, սակայն ուսանողները և դասախոսները դիմել էին ՀՀ ոստիկանություն, Երևանի քաղաքապետարան, Հարկադիր կատարման ծառայություն և բնականաբար ՕԵԿ-ը դադարեցրել է շինարարությունը:

Պրոռեկտորը նշեց, թե այսօր ՕԵԿ-ի կողմից որոշման որևէ խախտում չի եղել.

«Մենք հսկում ենք և թույլ էլ չենք տալու, որ դատարանի որոշումից դուրս այդտեղ որևէ բան լինի: Օրենքով սահմանված ամեն բան անելու ենք թույլ չտալու համար: Չէ որ դա մեզ տրված է անհատույց, անժամկետ օգտագործման կառավարության կողմից  և միայն դատարանը կարող է հակառակ որոշում կայացնել», – հայտարարեց նա:

6

 

2

3

4

5




Լրահոս