
Մարտի 22-ին, ժամը 14.30-ի սահմաններում, “ԳԱԶ-24” մակնիշի ավտոմեքենան Մեղրիի մաքսակետ-Երևան ճանապարհի 34-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը։