
“Դաշնակցությունն ուզում է այնքան ավելացնել իր ներկայությունը խորհրդարանում, որ կոալիցիաների կարիք այլևս չլինի”, -ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Իսկ հարցը, որին ի պատասխան հնչեց այս կարճ ու կոնկրետ պատասխանը հետևյալն էր` գալիք խորհրդարանական ընտրություններում ինչպե՞ս է Դաշնակցությունը գնահատում իր շանսերը և որքանո՞վ է հավանական համարում ապագա Ազգային Ժողովում ձևավորել կոալիցիա: