Հրանտ Վարդանյանը հեռանում է Հայաստանից. Հայացք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթի ունեցած հավաստի տվյալներով` “Գրանդ տոբակոյի” սեփականատեր Հրանտ Վարդանյանն առաջիկայում ընտանիքով, թե գերդաստանով կհեռանա Հայաստանից: Ինչպես գիտենք, այս Աժ-ում նրա Կարեն և Միքայել որդիները պատգամավորներ էին (առաջինը` ՀՅԴ-ից, երկրորդը` ՀՀԿ-իցև մեծամասնականով): Կարենը հրաժարվել է պատգամավոր դառնալուց: Երեկ վերջին պահին պարզ դարձավ, որ Վարդանյանի ավագ որդին նույնպես մտադիր չէ իր թեկնածությունը կրկին դնելու թիվ 40 ընտրատարածքում (Նոյեմբերյան, Իջևան): Նրա փոխարեն “Գրանդ տոբակոն” թեկնածու է առաջադրել երկու հոգու` ծխախոտագործուհի ոմն Սուսաննա Աբրահամյանի և Մարինա Մարաբյանին, որոնց տարածքում ոչ ոք չի ճանաչում: Այս քայլը շոկի մեջ է գցել թե՛ տեղացիներին, թեև ՀՀԿ-ին: Գրանցվել են նաև Նոյեմբերյանի նախկին ոստիկանապետ Երվանդ Չիլինգարյանը և տեղացի Վարուժան Բաբաջանյանը, -գրում է “Հայացք” թերթը:




Լրահոս