Ձեր ցուցակի դարդը լացեք. Գալուստ Սահակյանի հորդորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Թող իրենց ցուցակի դարդը լացեն”, – արձագանքելով ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի այն արտահայտությանը, թե ՀՀԿ-ի ,սայլը (համամասնական ցուցակը) ծանր քարերով է լցվածե այսօրվա ճեպազրույցում նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նրա գնահատականով, իրենց ցուցակում ,մարդիկ են նստած, որոնց նկատմամբ հանրությունը կարող է տարբեր վերաբերմունք ունենալե: Բայց. “Այնպես չի, թե իրենց ցուցակներում սրբեր են նստած”, -հավելեց Գ.Սահակյանը: Իսկ անդրադառնալով այն հարցին, թե “Ժառանգությունը” պատրաստվում է քառապատկել իր տեղերը ապագա խորհրդարանում, ՀՅԴ-ն էլ այնպիսի արդյունք ունենալ, որ կոալիցիայի կարիք այլևս չլինի, ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց. “Եթե հավատով առաջնորդվեն, կարող է արդյունքի հասնեն”:




Լրահոս