Տարբեր տարիներին հուլիսի 22-ին տեղի են ունեցել բազմաթիվ կարևոր իրադարձություններ:
1456-ին Հունգարիայի թագավորության ռեգենտ Յանոշ Հունյադիի զորքը, հաղթելով Օսմանյան կայսրության սուլթան Մուհամմեդին, ազատագրում է Բելգրադը։
1502-ին Ամերիգո Վեսպուչին պորտուգալական արշավախմբի կազմում վերադառնում է Լիսաբոն։
1910-ին Յասնայա Պոլյանայում հրդեհից ոչնչանում են Լև Տոլստոյի ձեռագրերը։
1927՝ հիմնադրվում է իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը։
1956՝ Շահագործման է հանձնվում Երևանի կայարանի նոր շենքը։
2003՝ Իրաքում ամերիկյան օդուժի հարձակումից զոհվում են Սադդամ Հուսեյնի որդիներ Ուդեյը և Քուսեյը, որոնց հետ նաև՝ Քուսեյի 14 տարեկան տղան և թիկնապահը։
2011՝ Անդերս Բրեյվիկը մեկ օրում իրականացնում է երկու ահաբեկչական գործողություն։ Օսլոյում Նորվեգիայի կառավարության շենքի մոտ տեղի ունեցած պայթյունից զոհվում է 8, Ությոյա կղզու երիտասարդական ճամբարի վրա հարձակումից՝ 68 մարդ։