Մադրիդի «Ռեալ»-ի նորեկ Տոնի Կրոսը նշել է, որ կցանկանար մնալ իր հարազատ ակումբում՝ «Բավարիա»-ում:
«Տեղափոխության մասին սկսեցի մտածել այն ժամանակ, երբ «Բավարիա»-ի հետ ձախողվեց պայմանագրի ժամկետի երկարաձգման հարցը: «Այդ ամենից հետո որոշեցի քննարկել տրանսֆերային այլ առաջարկներ և ընտրեցի «Ռեալ Մադրիդ»-ը»,- նշել է նա:
Սակայն ֆուտբոլիստը խոստովանել է, որ միշտ մյունխենյան ակումբը գերադասել է մյուսներից ու շատ կցանկանար մնալ այնտեղ:
«Հենց այդ պատճառով է, որ այլ ակումբների հետ բանակցություններ չէի վարում: Ես խաղացել եմ աշխարհի ամենահզոր ակումբներից մեկում: Իսկ «Բավարիա»-ն, միշտ հոգացել է իմ պահանջները»,- հավելել է Կրոսը: