Սեվանի ճանապարհին կտեղադրվեն արագաչափեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2012 թ. ընթացքում հանրապետության ճանապարհներին կտեղադրվեն 50 նոր արագաչափեր: Այդ մասին այսօր` մարտի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Հայկ Սարգսյանը: Մասնավորապես` արագաչափեր կտեղադրվեն Երեւան-Սեւան եւ Երեւան-Արտաշատ մայրուղիներում: Երեւան քաղաքում կավելացվեն տեսախցիկները խաչմերուկներում` 10 խաչմերուկներին կավելացվի եւս 15-ը: Ըստ Հ. Սարգսյանի` հունվարի 17-ից հետո այդ տեսախցիկների ու արագաչափերի շնորհիվ գանձվել է 145 մլն դրամ տուգանք: Նրա խոսքով` վարորդները պարտաճանաչ վճարում են տուգանքը; Ըստ կարգի` 30 օրվա ընթացքում չվճարելու դեպքում տուգանքը եռապատկվում է, իսկ 60 օրից` հնգապատկվում, որը ենթակա է դատական կարգով բռնագանձման: Վարորդները ցանկության դեպքում կարող են ճանապարհայինն ոստիկանությունում դիտել խախտման տեսագրությունը:Սեւանի ճանապարհին կտեղադրվեն արագաչափեր




Լրահոս