Րաֆֆի Հովհաննիսյանը պատրատ է քննարկման միջոցով հանել իր թեկնածությունը թիվ 7 ընտրատարածքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Ժառանգություն” կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է անում բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին միավորվել, քանի դեռ դրա ժամանակը կա: ” Ժամը հնչել է։ Նրանք, ովքեր իրենց ընդդիմադիր են համարում, պետք է նստեն մեկ սեղանի շուրջ։ Պետք է այնպիսի համալիր մեթոդաբանությամբ առաջ գնանք, որ յուրաքանչյուր տարածքում լինի մեկ թեկանածու: Պետք է լինել հետևողական, համապարփակ և կոշտ քննարկման միջոցով հասնել արդյունքի”, -ասաց նա: Րաֆֆի Հովհաննիսյանը խոստովանում է, որ իր և Նիկոլ Փաշինյանի նույն տեղամասում առաջադրվելը եղել է բոլորովին պատահաբար: “Ես առաջադրվեցի, չգիտեի, որ այլ ընդդիմադիր թեկնածու կար”, – ասաց նա և ավելացրեց, երբ “Ժառանգությունը” մեծամասնական ընտրատարածքներում իր թեկնածուների առաջադրումն էր որոշում, իր տարբերակում իրենք սպասում էին մինչև վերջին օրը, թե որ ընտրատարածքն է, որ մնալու է այլընտրանք: “Ես իմ վրա վերցրեցի, այդ ընտատարածքը, Արմենուհու (իր կնոջ) տատիկի և պապիկի թաղում, Մալաթիայում”, – ասաց նա: Կուսակցության ղեկավարը ստահոդ է համարում, թե կուսակցությունը առաջնորդվել է որոշ պատվերով: “Շատ անգամ խոսում են պատվերներից, բայց իրենք ևս պատվերի տակ են: Իմ պատվերը, եթե որևէ մեկը կասկածում է՝ գալիս է իմ խղճից, իմ հավատից և իմ սիրուց, և ուրիշ ոչ մի տեղից”, – ասաց նա՝ խնդրելով ժողովրդին բաժան-բաժան չանել՝ ևս մեկ անգամ հաստատելով, որ պատրաստ է քննարկամն միջոցով հանել իր թեկնածությունը՝ “ինչպես միշտ”: 




Լրահոս