«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի տնտեսությունը շարունակում է հրաշքներ գործել նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարության օրոք: Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ տնտեսությունն աճել է 3.4 տոկոսով. այս տվյալները երեկ հրապարակել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:
Նկատենք, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունն այս տարվա համար խոստացել է ապահովել 4 տոկոս աճ: Ընդ որում, այս տարվա առաջին եռամսյակում, երբ վարչապետը Տիգրան Սարգսյանն էր, տնտեսական աճը պաշտոնական տվյալներով կազմել է 3.3 տոկոս, իսկ Աբրահամյանի օրոք, երեք ամիսների ընթացքում այն ավելացել է ընդամենը 0.1 տոկոսով:
Սա, թերեւս, բավականին «խոսուն» կերպով ի ցույց է դնում կառավարության գործունեության արդյունավետությունը: Նկատենք, որ այս տարի արդյունաբերական արտադրանքի ծավալները նախորդ տարվա համեմատ բացարձակ չեն աճել, միայն գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալներն են աճել 1.4 տոկոսով եւ շինարարությունը՝ 0.4 տոկոսով»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։