Չարենցավանի դիահերձարանն անմխիթար վիճակում է․ «Իրավունք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրավունք» թերթը գրում է. «Oրերս Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի մի խումբ բնակիչներ դիմել էին խմբագրություն և իրենց դժգոհությունն էին հայտնել քաղաքում գործող դիահերձարանի անմխիթար վիճակից. «Դա ոչ թե դիահերձարան է, այլ չգիտես՝ ինչ է: Բացակայում են ամենատարրական պայմանները: Հերձելուց հետո անհրաժեշտ է մահացածին մեկ այլ դիահերձողի մոտ տեղափոխել որովհետև ահավոր հոտ է գալիս, ինչպես հարկն է՝ չեն մշակում դին:

Պատկերացնում եք, մահացողի հարազատը, փոխանակ իր վիշտը սգա, ստիպված հանգուցյալին մի դիահերձարանից մյուսն է տեղափոխում: Երբ իրենց հարցնում ենք՝ ինչումն է խնդիրը, վերջիններս ամեն ինչ բարդում են սառնարանների վրա, ասում են, թե դրանք չեն աշխատում…»,-մեզ հետ զրույցում վրդովված ասաց Չարենցավանի բնակիչներից մեկը, ում գլխով, ըստ իր պատմածի, վերջերս է այս ամենն անցել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս