
Հուլիսի 21-22-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևանի Բուսաբանական այգում այրվել է 3000 քմ, Նարեկացի թաղամասում` 300 քմ, Գ. Հովսեփյան փողոցում` 100 քմ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում` 35 քմ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում` 600 քմ, Գեղարքունիքի մարզի Նորադուզ գյուղում` 40 քմ, Վայոց Ձորի մարզի Վերնաշեն գյուղում` 600 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել: