
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին խոստացել է, որ կփորձի լավ տպավորություն գործել թիմի նոր գլխավոր մարզիչ Լուի Վան Գալի վրա:
«Բոլորս պետք է ցույց տանք մարզչին, թե ինչի ենք ընդունակ: Ամեն օր, յուրաքանչյուր մարզման ժամանակ պետք է ցուցադրել հնարավորությունները: Բոլորս ցանկանում ենք տպավորություն գործել Վան Գալի վրա:
Մենք նոր մարզիչ ունենք` նոր գաղափարներով, որոնք պետք է ընկալենք և փորձենք կյանքի կոչել: Մեկ մարզում եմ անցկացրել նրա գլխավորությամբ և անհամբերությամբ սպասում եմ առաջիկա մարզումներին», – նշել է նա: