Լիբիայի տարածքում, հայտնաբերվել են հնագույն, մինչ այժմ մարդկությանն անհայտ քաղաքակրթության գոյության հետքեր: Բացահայտումն արել են եվրոպացի հնագետները` արբանյակից արված լուսանկարների շնորհիվ: Ավերակները հայտնաբերվել են Սահարա անապատում: Հնագետները կարծում են, որ դրանք Սահարայի հնագույն ազգ գարամանտների մշակույթի հետքեր են, որոնք եղել են մ.թ.ա. 15-17-րդ դարերին Հյուսիսային Ամերիկա ներխուժած ժողովուրդներից մեկը: Նշենք, որ ավերակները հայտնաբերելը հնարավոր է դարձել միայն երկրի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի ռեժիմի տապալումից հետո, քանի որ իր ղեկավարման տարիներին, նախկին առաջնորդն արեգելել էր երկիր օտարերկրացի մասնագետների մուտքը:
հնագույն քաղաքակրթություն Լիբիայում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ