Այսօր Օդերեվութաբանության համաշխարհային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ, 1950թ.-իցսկսած, յուրաքանչյուր տարվա մարտի 23-ին նշվում է Օդերեւութաբանության համաշխարհային օրը (World Meteorological Day): Օրը տոնվում է կազմակերպության անդամ 189 երկրներում, այդ թվում` Հայաստանում: 1950 թ.-ի հենց այս օրն ուժի մեջ մտավ Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպության կոնվենցիան: Տոնի կարգախոսն է` “Եղանակը, կլիման ու ջուրը` տեղեկատվական դարում”,- հայտնում է Calend.ru-ն:Վերջին տասնամյակի վիճակագրական տվյալները վկայում են, որ տարերային աղետների ավելի քան 80%-ն ունեն օդերեւութաբանական կամ հիդրոլոգիական ծագում:20-րդ դարի 50-ական թվականներին աշխարհում տարերային աղետների պատճառած վնասները գնահատվել են տարեկան մոտ 4 մլրդ դոլար, իսկ 90-ականներին` արդեն 40 մլրդ:




Լրահոս