Ուկրաինական ավիացիան գնդակոծել է մալազիացի փորձագետներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայում Boeing-ի կործանման վայր ուղևորվող փորձագետներն ընկել են ուկրաինական ավիացիայի ռմբակոծման տակ: Այս մասին հատարարել է փորձագետներին ուղեկցող աշխարհազորայինների ներկայացուցիչը:

Ուկրաինական ինքնաթիռները ռմբակոծել են Դոնեցկ մուտք գործող մայրուղին: Ռմբակոծությունից հետո փորձագետները որոշել են վերադառնալ Դոնեցկ, որտեղ ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության վարչապետ Ալեքսանդր Բորոդայը նրանց է փոխանցել ինքնաթիռի սև արկղերը: Գիշերն այստեղ է ժամանել նաև զոհերի մարմիններով գնացքը, տեղեկացնում է РИА Новости-ն:

Այսօր՝ հուլիսի 22-ին, մալայզիացի փորձագետները վթարի վայր հասնելու ևս մեկ փորձ են ձեռնարկելու:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պրոշենկոն կարգադրել էր ուկրաինական զինվորականներին՝ դադարեցնել կրակը վթարի հարևանությամբ 40 կիլոմետրանոց գոտում: Սակայն Տորեզ քաղաքի մոտակայքում, որտեղ ընկել է ինքնաթիռը, պարբերաբար բախումներ են լինում:

12 մալազիացի փորձագետների և պաշտոնյաների խումբը Դոնեցկ է ժամանել Խարկովից երկուշաբթի՝ օրվա երկրորդ կեսին:




Լրահոս