Ինչպես քիչ առաջ տեղեկացրել էինք, այսօր Քաշաթաղի հյուսիսային մասում «Վիլիս» մակնիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, պայթել է ականապատ տարածքում, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է, իսկ 3-ը ստացել են մարմնական վնասվածքներ: Վիրավորների թվում է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը:
Վիրավորներն այս պահին գտնվում են Էրեբունի ԲԿ-ում:
Armlur.am-ը տեղեկացավ, որ դեպքը տեղի է ունեցել Քաշաթաղի ճանապարհի վրա: Արգելված գոտի տուժողները չեն մտել: Դեպքը տեղի ունեցել ճանապարհի հատվածին:
Այս պահին նշված հատվածում մի խումբ մասնագետներ փորձում են պարզել` ինչպես է ականը հայտնվել այդ մասում: