Ռուսաստանում ոչնչացվել է կեղծ թղթադրամների պատրաստման խոշոր ցանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի ՆԳՆ-ն վերացրել է ռուբլու կեղծ հինգ հազարանոց թղթադրամների պատրաստման խոշոր ցանց: Այս մասին ИТАР-ТАСС-ին է տեղեկացրել նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Պիլիպչուկը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Ռուսաստանի կենտրոնական բանկը, 2014թ.-ի առաջին եռամսյակում հայտնաբերվել է 15 հազար կեղծ հինգ հազարանոց թղթադրամ:

Պիլիպչուկը պարզաբանել է, որ խմբի գործունեության ուսումնասիրման աշխատանքը սկսվել է 2013թ.-ի սեպտեմբերից, տեղեկություններ են ստացվել դրա կառուցվածքի, կազմակերպիչների և ակտիվ անդամների, ինչպես նաև կեղծ դրամների պատրաստման հնարավոր վայրերի մասին:

ՆԳՆ ներկայացուցչի խոսքով, կեղծ դրամների իրացումը հիմնականում կատարվում է Ռուսաստանի Հյուսիս-կովկասյան և Հարավային դաշնային շրջաններում: Այստեղ իրացվել են մեկ միլիոնից ավել արժողության կեղծ թղթադրամներ:




Լրահոս