Կալիֆորնիայի լրատվամիջոցներին լուրեր են հասել այն մասին, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է առանձնատուն գնել Ռանչո Միրաժ քաղաքում: Los Angeles Times թերթի տեղեկությունների համաձայն՝ կալիֆորնիական հանգստավայրում 1993-ին կառուցված ընդարձակ տան արժեքը կազմում է 4,25 մլն դոլար:
2,5 հազար քմ մակերես ունեցող առանձնատունը՝ 7 ննջասենյակով, բաց լողավազանով, ընդարձակ մարզադահլիճով, ալպիական սարով և ջրվեժներով, գտնվում է այն վայրում, ուր ժամանակին ապրել են Ֆրենկ Սինատրան և Բոբ Հոուփը:
Սպիտակ տունը նման գործարքի մասին տեղեկատվությունը հերքել է: Սակայն միևնույն ժամանակ տեղի անշարժ գույքի գործակալները շարունակում են պնդել, որ հենց Օբամաների զույգն է պատրաստվում գնել 1,3 հեկտար տարածքի վրա գտնվող տունը: Գործարքը կարող է ավարտվել մինչև հուլիսի վերջ:
Նախագահի կողմից Ռանչո Միրաժում տուն գնելու մասին լուրերը հայտնվել են այն բանից հետո, երբ Բարաք Օբաման այնտեղ իր ընտանիքի հետ հունիսին մի քանի օր անցկացրեց: Մինչ այդ Սպիտակ տան ղեկավարը հաճախ է այցելել Ռանչո-Միրաժ ծառայողական գործերով, որոնց ավարտից հետո մնացել է այնտեղ՝ գոլֆ խաղալու: