Ավտովթար Երեվանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ մարտի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:Ինչպես դեպքի վայրից armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15.00-ի սահմաններում Հարավարևմտյան թաղամասում՝ Անդրանիկի փողոցում, իրար են բախվել 32-ամյա Ռուդիկ Հովեյանի վարած “Միցուբիշի Շառլոտ” մակնիշի 29 ՏՏ 550 համարանիշի և 41-ամյա Հրաչյա Մելքոնյանի վարած “ՎԱԶ 2102” մակնիշի 15 ՍԼ 310 համարանիշի ավտոմեքենաները:Վթարի հետևանքով “ՎԱԶ 2102”-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհին կայանված մեկ այլ ավտոմեքենայի:Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:Արդեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները: Նշված հատվածում խցանում է առաջացել. այնուամենայնիվ, ՃՈ աշխատակիցները կարողանում են մեծ դժվարությամբ վթարի վայրից հեռացնել հետաքրքրասեր քաղաքացիներին: Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենաները տեղափոխվելու են Երևանի ՃՈ տուգանային հրապարակ:




Լրահոս