Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Քաշաթաղի հյուսիսային մասում «Վիլիս» մակնիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, պայթել է ականապատ տարածքում, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է, իսկ 3-ը ստացել են մարմնական վնասվածքներ: Վիրավորների թվում է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը: Վիրավորներն այս պահին գտնվում են Էրեբունի ԲԿ-ում:
Armlur.am-ի թղթակիցը բժշկական կենտրոնից տեղեկացավ, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում: Այժմ վիրավորների հարազատները և լրագրողները սպասում են վիրահատության ավարտին: