Քաբուլում ահաբեկչության զոհ են դարձել ամերիկացի զինվորականներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում կատարված ահաբեկչության զոհ են դարձել երեք արտասահմանցիներ և տեղի մեկ բնակիչ: Զոհվածների թվում են ամերիկացի զինծառայողներ: Հարձակումը կատարվել է ոստիկանության թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպարտամենտի շենքի վրա, որտեղ աշխատում էին օտարերկրյա խորհրդականներ:

Ահաբեկիչ մահապարտը մոտոցիկլի վրա ամրացված պայթուցիկ սարքը գործի է դրել շենքի մուտքի մոտ: Վիրավորվել է վեց մարդ, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

Ահաբեկչության համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել կազմակերպությունը, որը նկատելիորեն ակտիվացել է Աֆղանստանում անվտանգության ապահովման միջազգային ուժերի դուրս բերման հետ կապված, ինչը նախատեսվում է իրականացնել այս տարվա վերջում:

o_785300




Լրահոս