ՌԴ-ում հաշմանդամներին ստիպել են մուրացկանություն անել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մերձմոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է հանցավոր կազմակերպած խմբի անդամներին, որոնք կասկածվում են ստրկական աշխատանքն օգտագործելու մեջ:

Հետաքննությունը պարզել է, որ Միտիշչիի խումբը ստիպողաբար իր մոտ է պահել 33-ից 55 տարեկան երեք հաշմանդամի: Տուժածներից երկուսի մոտ հեռացված է մեկ ոտքը, երրորդի մոտ՝ երկու ոտքերը:

Օգտվելով զոհերի անօգնական վիճակից, ֆիզիկական և հոգեբանական միջոցներ գործադրելով՝ նրանցից խլել են փաստաթղթերն ու պրոթեզները և ստիպել մուրացկանությամբ զբաղվել խոշոր առևտրային կենտրոնների մոտ և մարդկանց զանգվածային կուտակման այլ վայրերում: Կասկածյալները նրանցից վերցրել են նաև հաշմանդամության համար տրվող նպաստները:

Տղամարդկանցից յուրաքանչյուրը պետք է ողորմություն խնդրեր և այդ գումարները հանձներ հանցավոր խմբի անդամներին՝ օրական առնվազն 3 հազար ռուբլի: Եթե տուժածներին չէր հաջողվում նման գումար հավաքել, նրանց ծեծի էին ենթարկում:
Կասկածյալները երկուսն էլ 1980-ին ծնված Մոլդովայի բնակիչներ, ձերբակալվել են Մոսկվայի Զելենոգրադի շրջանում, տեղեկացնում է vesti.ru-ն:




Լրահոս