Մերձմոսկվայում սպանել են «օրեխովյան» խմբավորման պարագլխի գործով վկային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մերձմոսկովյան Օդինցովոյում սպանել են, այսպես կոչված, «օրեխովյան» հանցավոր խմբավորման անդամներից մեկի՝ Դմիտրի Բելկինի քրեական գործով վկային. տեղեկացնում է Интерфаксу-ը:

Պարբերականի աղբյուրը նշել է, որ երեքշաբթի առավոտյան անհայտ հանցագործը մի քանի կրակոց է արձակել Ալեքսեյ Զախարովի ուղղությամբ, ինչից հետո նա մահացել է:
«Զախարովը գտնվում էր պետական պաշտպանության ներքո՝ վկա հանդիսանալով Դմիտրի Բելկինի գործով, որը 90-ական թվականներին տասնյակ սպանութուններ կատարած «օրեխովյան» խմբավորման ղեկավարներից մեկն է», – ասել է գործակալության զրուցակիցը:

Նա նշել է, որ Զախարովն այդ գործով վկայություն էր տալիս իր ղեկավարի՝ Օդինցովոյի քաղաքային շուկայի տնօրեն Սերգեյ Ժուրբայի հետ մեկտեղ, որին փորձել են սպանել մոտ երկու ամիս առաջ:




Լրահոս